Não gostou? Não há problema! Pode devolver os artigos até 30 dias
Não há como errar com um vale de oferta. O presenteado pode escolher qualquer produto da nossa oferta.
Até 30 dias para devoluções
Տասնչորս դասից բաղկացած այս ձեռնարկը մանկավարժներին և դասվարներին զինում է գիտելիքներով՝ տարբեր միջավայրերում Արժևորող հարցում դասավանդելու համար: Այն մշակվել է որպես գործնական ուղեցույց, որը առաջարկում է տասնհինգ գրավիչ վարժություն՝ դրական մտածելակերպ զարգացնելու համար։ Այն նաև օգնում է ձևավորել ստեղծարար հարցեր՝ դիմացինին ոգեշնչելու և նրանց կարողությունները ընդգծելու նպատակով։ Կարողությունների և արժանիքների վրա հիմնված զրույցները խթանելով՝ այս գիրքն օգնում է դասվարներին ստեղծել ներառական ուսումնական միջավայր, որտեղ մասնակիցները կարող են բացահայտել նոր հնարավորություններ, միմյանց հետ նոր կապեր հաստատել և իրականացնել իմաստալից մտքերի փոխանակում: Աշխատելով ուսանողների, համայնքային խմբերի կամ մասնագիտական թիմերի հետ՝ այս ռեսուրսը կառուցվածքային, բայց նաև ճկուն մոտեցում է առաջարկում կառուցողական երկխոսությանը նպաստելու համար: Գրքի առաջին մասը առաջարկում է գործիքներ՝ նախատեսված ինքներդ Ձեզ վրա աշխատելու համար։ Դրանք հնարավորություն են ընձեռում ավելի լավ հասկանալու ուրիշների հետ Ձեր փոխազդեցության էությունը: Գրքի երկրորդ մասը, հիմնվելով այդ հմտության վրա, առաջարկում է լրացուցիչ գործիքներ՝ օգնելու ուրիշներին տեսնել իրենց կարողությունները։
An Armenian-language guide to Appreciative Inquiry, positive communication, and facilitation.